Քաղաքականություն

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը երկօրյա այցով կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը երկօրյա այցով կժամանի Հայաստան

Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկօրյա այցով սեպտեմբերի 19-20-ը կլինի Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության գրասենյակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի վճռորոշ փուլում և հնարավորություն կտա ներկայացնելու ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը՝ որպես իրական ներդրում տարածաշրջանային զարգացման գործում:

Հանձնակատար Կոսն այցի շրջանակում կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ 

Այցի ընթացքում հանձնակատարը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կին առաջնորդների և Եվրոպայի երիտասարդ դեսպանների հետ։ 

Տարածաշրջանային այցի շրջանակում Մարթա Կոսը եղել է նաև Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Էկոնոմիկային նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում