Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին
1 րոպեի ընթերցում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Համաժողովն անցկացվում է «Միջազգային կարգի պահպանում և խաղաղ զարգացման խթանում» կարգախոսի ներքո։
Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ, 8 միաժամանակյա նիստ, ինչպես նաև այլ միջոցառումներ: