Պերուի անապատում հետազոտողները հայտնաբերել են 10 մլն տարեկան դելֆինանման արարածի կմախքը

1 րոպեի ընթերցում

Պերուի հնէաբանները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են հնագույն դելֆինանման արարածի կմախքի քարացուկը, որն ըստ գիտնականների 8-ից մինչև 12 միլիոն տարեկան կարող է լինել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Կենդանու մնացորդները հայտնաբերվել են հուլիսին Պերուի Օկուկախե անապատում։ Մայրաքաղաք Լիմայից հարավ գտնվող տարածքը ժամանակին Խաղաղ օվկիանոսի մաս է կազմել։

Հայտնագործությանը մասնակից հնէաբան Մարիո Ուրբինան հին վայրը անվանել է «հիանալի հյուրանոց»՝ բացատրելով, որ ափամերձ լեռները պատնեշ են ստեղծել ուժեղ հոսանքներից, ինչը այն դարձնում է ծովային կենդանիների բազմացման համար իդեալական, հանգիստ վայր։ Տարածքը մոտ 45 միլիոն տարի ծով է եղել։

Պերուի պետական ​​երկրաբանական, հանքարդյունաբերական և մետալուրգիական ինստիտուտի (INGEMET) հետազոտողները նշել են, որ հայտնագործությունը օգնում է իրենց հասկանալ անցյալի աշխարհագրությունը և թե ինչպես է ափամերձ գիծը փոխվել հազարամյակների ընթացքում։

Պերուի անապատները համարվում են հին ծովային տեսակների հարուստ գերեզմանոց։ Այս տարի այնտեղ հայտնաբերվել է նաև մեծ սպիտակ շնաձկան հետ ազգական կապ ունեցող արարածի 9 միլիոն տարեկան քարացուկ։

Հայերեն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ