Ֆինանսներ

Օգոստոսի 8-ից հետո ռիսկի հավելավճարի որոշակի նվազում ունենք. ԿԲ նախագահ

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 8-ից հետո ռիսկի հավելավճարի որոշակի նվազում ունենք. ԿԲ նախագահ

Ներդրումներին առնչվող ռիսկի հավելավճարը Հայաստանի պարագայում որոշակիորեն նվազել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Ռիսկի հավելավճարի որոշակի նվազում ունենք: Կարծում եմ, համապարփակ վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրելուց հետո ռիսկի հավելավճարն ավելի շատ կնվազի: Որքա՞ն՝ հիմա կդժվարանամ գնահատել: Խաղաղության գործոնն առաջին կարևորներից է մեր գնահատման համար: Եթե հաջողենք խաղաղություն ունենալու հարցում՝ ակնկալում ենք, որ կունենանք բավականին դրական զարգացումներ տնտեսական առումով: Այս պահի դրությամբ այն, ինչ ունենք, ռեալ գնահատական է, այլ ոչ թե սենտիմենտներին հիմնված»,- նշեց նա:

Մարտին Գալստյանը հավելեց նաև, որ այդ հարցում պետք է հաշվի առնել երկու գործոններ, որոնք իրականում շատ դժվար է տարանջատել. 

«Առաջինն, իհարկե, օգոստոսի 8-ի գործոնն է, երկրորդն այն է, որ զարգացող երկրներում ընդհանրապես նկատվում է ռիսկի հավելավճարի որոշակի նվազման միտում ԱՄՆ-ի նկատմամբ»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում