Հայաստան

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Ֆրանսիայի ավիացիոն պատահարներ քննող մարմինը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Ֆրանսիայի ավիացիոն պատահարներ քննող մարմինը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմնի (BEA) միջև սեպտեմբերի 16-ին ստորագրվել է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության և աջակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հայտարարություն» համագործակցության փաստաթուղթ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ մանրամասնելով, որ համագործակցության նպատակն է բարձրացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակը և կանխարգելել ավիացիոն պատահարները։ 

Այդ շրջանակներում՝ Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինն անվճար և անհրաժեշտության դեպքում իր հնարավորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի իր քննիչների ծառայությունները, ինչպես նաև օդանավերում առկա թռիչքային տեղեկատվության ձայնագրությունների վերծանման, վերլուծության, տեխնիկական լաբորատորիայից օգտվելու ծառայությունները։

«Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմինը (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety՝ BEA), որը ստեղծվել է 1946 թվականին, ավիացիոն պատահարների քննության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպական Միությունում՝ ԻԿԱՕ USOAP աուդիտի շրջանակներում գրանցելով 100% դրական արդյունք»,-ասված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ այս համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում