Ֆինանսներ

Օրենքը խնդիրներ չի ստեղծի կրիպտոակտիվներով օրինական հիմքերով զբաղվող մարդկանց համար. ԿԲ նախագահ

2 րոպեի ընթերցում

Օրենքը խնդիրներ չի ստեղծի կրիպտոակտիվներով օրինական հիմքերով զբաղվող մարդկանց համար. ԿԲ նախագահ

Oրենսդրությունը գործունեության լայն դաշտ է ստեղծում կրիպտոակտիվների հետ կապված գործունեությամբ զբաղվող այն մարդկանց համար, որոնք իրենց եկամուտների օրինական հիմքերը ներկայացնելու որևէ խնդիր չունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Կարծում եմ, իրենց եկամուտների օրինական հիմքերը ներկայացնելու տեսանկյունից որևէ խնդիր չունեցող մարդկանց համար այս օրենսդրությունը ստեղծում է գործունեության լայն դաշտ: Մինչև այդ ոլորտը կարգավորված չէր օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով: Հիմա սահմանվելու են խաղի կանոններ բարեխիղճ խաղացողների համար, ովքեր գիտեն, թե իրենց միջոցները որտեղից են եկել, դրանց ծագման աղբյուրը որն է: Որոշակի դժվարություններ կարող են լինել այն մարդկանց համար, որոնք կանխիկով կամ չկարողանալով ապացուցել իրենց եկամուտների աղբյուրները՝ փորձելու են այդ ամենը մտցնել համակարգ ու օրենքն օգտագործել այլ նպատակներով»,- հավաստիացրեց նա:

Ըստ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական ակտերը բխելու են բացառապես օրենքից, իսկ այս հարցի վերաբերյալ ձեռնարկվելիք քայլերը լինելու են առավելագույնս թափանցիկ: ԿԲ խորհրդում անպայման անդրադարձ է կատարվելու քննարկումների ընթացքում հնչած դիտարկումներին:

Նա կարծում է նաև, որ կլինեն բանկեր, որոնք օրինականության շղթայի բոլոր կետերը տեսնելու պարագայում դեմ չեն լինի այդ բիզնեսով զբաղվելուն:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում