Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կատար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կատար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Khaleej պարբերականը։

ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։ 

Այցի շրջանակում Ռուբիոն հանդիպում կունենա Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։

Ռուբիոյի այցը տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել էր Կատարին՝ թիրախավորելով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդներին։

Դոհա մեկնելուց առաջ Ռուբիոն ընդգծել է, որ Կատարը մնում է միակ երկիրը, որը կարող է նպաստել Գազայի հատվածում պատերազմի ավարտին։

Թել Ավիվից Դոհա մեկնելիս Ռուբիոն ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է, որ կխնդրի Կատարին շարունակել այն, ինչ նրանք անում են։

«Մենք մեծապես գնահատում ենք նրանց կառուցողական դերն այս պատերազմն ավարտին հասցնելու գործում», - ասել է պետքարտուղարը։

Ռուբիոն մինչ այդ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Իսրայելում, որտեղ հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում