Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար

2 րոպեի ընթերցում

Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» գործողությանն աջակցելու շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր Լեհաստան են ժամանել երեք ուղղաթիռներ՝ մեր մերձավոր դաշնակցի արևելյան սահմանի օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մեր օդաչուները մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն Լեհաստանի օդային տարածքի պաշտպանությանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր դաշինքի արևելյան թևում «Արևելյան պահապան» գործողության մեկնարկի մասին։ Գործողության հայտարարված նպատակն է «վերացնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ սպառնալիքները»։

Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք մտել էր Լեհաստանի օդային տարածք: Վարշավան դա անվանել էր աննախադեպ սադրանք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լեհաստանում որևէ օբյեկտ չի թիրախավորվել, և գերատեսչությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել լեհական կողմի հետ:

Եվրոպա

Լեհաստանի տարածքում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ուժեր՝ ռուսական անօդաչուների ներխուժման ֆոնին

Հայերեն Русский

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»