Եվրոպա

Եվրոպան և Ուկրաինան պատրաստ չեն բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Եվրոպան և Ուկրաինան պատրաստ չեն բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել. Պեսկով

Ուկրաինայի շուրջ բարձր մակարդակով հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի, սակայն Կիևն ու Եվրոպան պատրաստ չեն այդ նախապատրաստական ​​աշխատանքներն իրականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բարձր մակարդակով ցանկացած շփում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի նման երկխոսության ընթացքում ամրապնդվեն այն համաձայնեցված հարցերը, որոնք հարկավոր է նախապես հասցեագրել փորձագիտական ​​մակարդակով։ Եվ ահա ո՛չ կիևյան ռեժիմը, ո՛չ էլ եվրոպացիները պատրաստ չեն դրանով զբաղվել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին այնքան են միմյանց ատում, որ չեն կարող խոսել, և ինքը ստիպված կլինի ներգրավվել նրանց բանակցություններում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում