Մերձավոր Արևելք

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Իսպանիայի վարչապետին և կառավարությանը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Իսպանիայի վարչապետին և կառավարությանը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսին և նրա ղեկավարած կառավարությունը «երկրի ամոթ» է անվանել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ի աջակցություն Պաղեստինի իրականացվող բողոքի ցույցերի  հետ կապված Սաարը գրառում է կատարել X սոցիալական ցանցում։

«Մի քանի օր առաջ Իսպանիայի վարչապետն ափսոսանք հայտնեց, որ չունի ատոմային ռումբ՝ «կանգնեցնելու Իսրայելին»։ Այսօր նա խրախուսեց ցուցարարներին՝ դուրս գալու փողոց։  Պաղեստինամետ ամբոխը լսեց նրա սադրիչ ուղերձներն ու խափանեց La Vuelta հեծանվավազքը։ Այդպիսով, եչղարկվեց Իսպանիայի համար հպարտության աղբյուր համարվող սպորտային միջոցառումը։ Սանչեսը և նրա կառավարությունը Իսպանիայի ամոթն են»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում