Քաղաքականություն

ՌԴ-ն ակնկալում է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ «Թրամփի ուղու» հարցով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ակնկալում է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ «Թրամփի ուղու» հարցով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հայտնել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի մասին հարցին։  

«Թե ինչպես կաշխատի այս երթուղին գործնականում, հնարավոր կլինի հասկանալ նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո միայն»,-ասել է Զախարովան։ 

Նա հավելել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին, ՌԴ «Ռուսական երկաթուղի»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Հարավային Կովկասյան երկաթուղի» ընկերությունը, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ՌԴ սահմանապահները հսկում են այն տարածքը, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին։ 

Զախարովան նաև հիշեցրել է, որ հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որի համանախագահներն են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը, ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ, որոնք այսօր էլ շարունակում են մնալ արդիական։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում