ՀՀ ՊԵԿ-ը հարկային ստուգումներ և ամբողջական գույքագրում է իրականացնում ՀԷՑ-ում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սկսած համալիր հարկային ստուգումների շրջանակներում սեպտեմբերի 15-ից ՀԷՑ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են նաև ամբողջական գույքագրման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԷՑ-ից, ընկերության թվով 61 պահեստներում ապրանքանյութական արժեքների գույքագրում իրականացնելու նպատակով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա ստեղծվել են հանձնաժողովներ և համապատասխան աշխատանքային խմբեր:

«Ընկերության պահեստներում կիրականացվեն հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և պաշարների (ապրանքանյութական պաշարներ) մնացորդների գույքագրում և վերջիններիս փաստացի առկայության ուսումնասիրություններ:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերությունում ապրանքանյութական արժեքների գույքագրման շրջանակներում իրականացվելու են հետևյալ հիմնական գործառնությունները.

  • Ապրանքների մնացորդների հաշվառման ճշտության ուսումնասիրություն:
  • Ապրանքների ձեռքբերման գնման ակտերի ուսումնասիրություն:
  • Ձեռքբերած կամ արտադրված, սակայն չփաստաթղթավորված պաշարների քանակների և տեսականու ուսումնասիրություն:
  • Պաշարների կորուստների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն (փաստաթղթերով հիմնավորված կորուստներ):
  • Պաշարների մուտքերին և ելքերին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրություն:

Վերոնշյալ ամբողջական գույքագրման արդյունքում հնարավորություն կստեղծվի տիրապետելու ճշգրիտ և ստուգված տվյալների, այդ թվում՝

  • Ապրանքանյութական արժեքների մնացորդների իրական պատկեր պահեստներում:
  • Շահագործման համար ոչ պիտանի ապրանքների ցանկ պահեստներում:
  • Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ գնումները ճիշտ պլանավորելու համար պահեստներում առկա ապրանքանյութական արժեքների՝ դեռևս կիրառման համար պիտանի ապրանքների ցանկեր, որոնք կօգտագործվեն նախատեսվող ծրագրերում՝ բացառելով կրկնակի գնումներն ու դրանց հետևանքով հավելյալ ռիսկերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից