Նախարարը ներկայացրեց ՔԿՀ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը նվազեցնելուն միտված աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի աճի մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա ընդգծեց, որ խնդիրը լրջորեն մտահոգում է նախարարությանը, և քայլեր են ձեռնարկվում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ 

Լրագրողների դիտարկմանը, որ միայն այս տարվա ընթացքում գրանցվել է 17 մահվան դեպք, որոնցից 6-ը՝ ինքնասպանություն, Գալյանը պատասխանեց, որ այդ հարցն ամեն օր իրեն մտահոգում է։

«Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ։ Դրանց մի մասն է միայն ինքնասպանություն։ Մենք բազմիցս խոսել ենք այն աշխատանքների մասին, որոնք իրականացվում են այդ դեպքերը նվազեցնելու կամ զրոյի հասցնելու նպատակով»,-ասաց 

Նախարարը հիշեցրեց, որ օրեր առաջ ավարտին է հասցվել երկարատև բարեփոխումներից մեկը․ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում բացվել է նոր ստացիոնար բժշկական բաժանմունք։

«Այն լիովին վերանորոգված է, վերազինված նորագույն բժշկական սարքավորումներով։ Սա հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող անձանց համար ապահովել պատշաճ բժշկական սպասարկում։ Կարծում եմ՝ սա այն կարևորագույն քայլերից մեկն է, որը միտված է այս խնդրի լուծմանը»,-ասաց Գալյանը։

Գալյանի խոսքով՝ միայն բժշկական ծառայությունների բարելավմամբ խնդիրը չի լուծվի։ Անհրաժեշտ է նաև անհատական աշխատանք՝ հատկապես այն անձանց հետ, որոնք հակված են ինքնավնասման․
«Մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի նրանց հետ տարվող աշխատանքը լինի առավել թիրախային։ Բացի այդ, արդեն ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթացը։ Առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք՝ զրկված լինելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորությունից կամ գոնե մինիմումի հասցնելով նման հնարավորությունները»,-նշեց նախարարը։

Նա հավելեց, որ նախատեսվում է նաև ժամանակավոր խցերի ստեղծում, որոնք կհամալրվեն տեսախցիկներով։

«Այդպիսի խցերում կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են գտնվում և հակված են ինքնավնասման։ Սա հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկել նրանց վիճակը»,- ասաց նա։ 

Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ իրականացվող համալիր քայլերը միտված են անազատության մեջ ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանը․

«Այս համալիր աշխատանքի արդյունքում, կարծում եմ, առաջիկայում մենք կունենանք նմանատիպ ցավալի դեպքերի նվազում»,-ընդգծեց Գալյանը։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից