Սրբուհի Գալյանը կոչ է անում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացն Ադրբեջանի պահանջների հետ չկապել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կոչ է անում Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ գործընթացները չկապել Ադրբեջանի պահանջների հետ, որը պարբերաբար բարձրացնում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը՝ կեղծ պնդում անելով, թե այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գալյանը հիշեցրել է՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը հավաստել է, որ երկրի Սահմանադրությունը խնդիր չի պարունակում։   

«Մեր Սահմանադրության վերաբերյալ բարձրաձայնված կետերը խնդիր չեն, և այդ հավաստումը տվել է նաև Սահմանադրական դատարանը։ Եթե հայելային դիտարկենք և դա համարենք խնդիր, ապա կարող ենք ասել, որ Ադրբեջանի սահմանադրությունն էլ պարունակում է նույն խնդիրը։ Բայց մենք բազմիցս ասել ենք, որ մեր Սահմանադրությունը նման խնդիր չի պարունակում։ Խնդրում եմ սահմանադրական փոփոխությունների թեման չկապել Ադրբեջանի պահանջների հետ, որովհետև դա իրականությունը չէ»,- ընդգծեց Գալյանը։ 

Գալյանը նաև նշեց, որ Հայաստանի Անկախության հռչակագրի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ այդ թեման քննարկվի։ 

 «Պարզ է, որ յուրաքանչյուր մասնագետ ունի իր կարծիքը, բայց այս պահին այդ հարցը քննարկելու հարթակը սա չէ»,- եզրափակեց Գալյանը։ 

Ադրբեջանական կողմը պարբերաբար պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը որպես նախապայման ներկայացնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ադրբեջանական կողմը, մասնավորապես, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։  

Հայերեն Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը