Մերձավոր Արևելք

Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ

1 րոպեի ընթերցում

Իսպանիան օդային և ծովային փոխադրումների սահմանափակումներ կմտցնի Իսրայելի դեմ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ իր կառավարությունը մեծացնելու է ճնշումն Իսրայելի դեմ՝ արգելելով այդ երկրի հետ կապ ունեցող նավերն ու ինքնաթիռները, որոնց զենք են տեղափոխում, մուտք գործել իսպանական օդային կամ ջրային տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Սանչեսը տեղեկացրել է, որ Իսպանիայի կառավարությունը մեծացնելու է Պաղեստինին հատկացվող օգնությունը ու մտադիր է էմբարգո սահմանել իսրայելական այն արտադրանքների վրա, որոնք կարտադրվեն Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում։

«Մենք հուսով ենք, որ այս միջոցները հավելյալ ճնշում կլինեն վարչապետ Նեթանյահուի և նրա կառավարության նկատմամբ՝ ինչ-որ ձևով մեղմելու պաղեստինցի ժողովրդի կրած տառապանքները»,- նշել է նա։

Իսպանիան նաև արգելելու է մուտքը երկիր ցանկացած մեկի համար, ով ուղղակիորեն մասնակցում է Պաղեստինում իրականացվող գործողություններին, որոնք Սանչեսն անվանել է «ցեղասպանություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում