Ադրբեջան

Ռուսաստանում ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ստավրոպոլի երկրամասում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, ով մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը միացել է Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը։ Կազմակերպության ղեկավարների հանձնարարությամբ նա մանրամասն հետախուզություն է անցկացրել մի շարք վայրերում, որոնք նախատեսված էին դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման համար, մասնավորապես՝ Եսենտուկի և Ստավրոպոլ քաղաքների իրավապահ մարմինների վարչական շենքերում և տրանսպորտային ենթակառուցվածքներում», - ասվում է Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդման, Ադրբեջանի քաղաքացին ձեռք է բերել ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ և հարվածային տարրեր՝ տեղադրելով դրանք թաքստոցում և մտադրվելով հետագայում օգտագործել Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ուժերում ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ ահաբեկչական հարձակումների համար մի քանի պայթուցիկ սարքեր հավաքելու համար։ 

Ադրբեջանի քաղաքացու դեմ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով հարուցվել է քրեական գործ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում