Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում անդրադարձել է Ուկրաինայի հետ հակամարտությանը և անվտանգության երաշխիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթից հատվածներ է մեջբերել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան օրինական թիրախ կհամարի Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ուժեր: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կհարգի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է մշակվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար: 

«Առայժմ ոչ ոք լուրջ մակարդակով Ռուսաստանի հետ չի քննարկել անվտանգության երաշխիքները», - ասել է Կրեմլի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայմանը, ապա կայուն խաղաղության համաձայնագրից հետո, Պուտինի խոսքով, դրա կարիքը չի լինի: 

Պուտինը նշել է, որ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, սակայն դրա իմաստը չի տեսնում:

«Առանցքային հարցերի շուրջ ուկրաինական կողմի հետ պայմանավորվելը գրեթե անհնար կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան լավագույն վայրն է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով հանդիպման համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի նման հանդիպման անվտանգությունը: 

Ավելի վաղ նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր Մոսկվա: Ուկրաինական կողմը մերժել էր նման հնարավորությունը: 

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում