ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:  

«Սեպտեմբերի 2-ի դրությամբ ունենք 16 հազարից ավելի դիմում, ունենք 11 հազար 259 անձ, որոնք նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն և 5000–ից ավելի անչափահաս, որոնք, երբ ծնողները ձեռք են բերում քաղաքացիություն, անձնագրի փոփոխությամբ ձեռք են բերել քաղաքացիություն: Դա նշանակում է, որ ԼՂ մեր հայրենակիցներից արդեն 16 հազարից ավելին ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»,-ասաց Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ գործընթացը դյուրացնելու և գործընթացներն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր են իրականացվում: Քաղաքացիության գործերը վարվում էին կենտրոնացված համակարգի միջոցով: «Հիմա մարզերում մեր բոլոր  ստորաբաժանումներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից ընդունում են քաղաքացիության դիմումներ: Երևանում ունեինք 1 կետ, ավելացրել ենք ևս 1 կետ»,–ասաց փոխնախարարը: 

Նա նշեց՝ աշխատում են, որ Երևանի տարածքային բոլոր ստորաբաժանումները ևս ընդունեն դիմումներ: Փոխնախարարը հիշեցրեց նաև շրջիկ ծառայության մասին: 

«ԼՂ-ից տեղահանված անձինք մեր ստանդարտ ընթացակարգերի համեմատ առնվազն կիսով չափ ավելի արագ ժամանակահատվածում են ձեռք բերում քաղաքացիություն: Մեր ստանդարտ ընթացակարգերը ենթադրում են 90 աշխատանքային օր՝ մոտ 4 ամիս, ԼՂ-ից տեղահանված անձանց առնվազն 2 ամսվա ընթացքում կարողանում ենք տրամադրել»,-նշեց նա:  

Հայերեն العربية English Français Русский 中文

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին