«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան Մոնղոլիայի տարածքով գազատարի կառուցման մասին հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

«Գազպրոմ»-ը և Չինաստանի ազգային նավթային կորպորացիան ռազմավարական համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, որը ներառում է պայմանավորվածություն «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ, հայտարարել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի ղեկավարների կողմից արված հրապարակային հայտարարության հիման վրա այսօր ստորագրվել է իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր՝ «Սիբիրի ուժը 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ-Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։ Այս նախագիծը թույլ կտա տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Ռուսաստանից Մոնղոլիայի տարածքով», - ասել է Միլլերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայությամբ տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ-ի և Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (CNPC) միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Ստորագրվել է չորս փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, որն ընդլայնում է ընկերությունների միջև փոխգործակցության ոլորտները։

«Սա այժմ կլինի աշխարհի ամենախոշոր, ամենամասշտաբային և ամենաթանկարժեք նախագիծը գազի արդյունաբերության ոլորտում», - նշել է ռուսական ընկերության ղեկավար Միլլերը։

Միլլերը նշել է, որ մոտ ապագայում կողմերը պետք է վերջնականապես հաստատեն նախագծի մի շարք պարամետրեր։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ Չինաստանի համար գազն ավելի մատչելի կլինի, քան Եվրոպայի համար։

Ակնկալվում է, որ նոր համաձայնագրով մատակարարումներ կիրականացվեն 30 տարվա ընթացքում։

«Սիբիրի ուժը 2» գազատարի նախագծումը սկսվել է 2020 թվականին: Ինչպես նշել է Միլլերը, գազատարի կառուցման որոշումը կայացվել է դեռևս նախքան «Սիբիրի ուժը» գլխավոր գազատարի շահագործման հանձնելը և Չինաստան ռուսական գազի մատակարարումների սկսվելը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան