Միացյալ Նահանգներ

Վենեսուելան ԱՄՆ-ի կողմից ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ սպառնալիքին. Մադուրո

2 րոպեի ընթերցում

Վենեսուելան ԱՄՆ-ի կողմից ենթարկվում է վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ սպառնալիքին. Մադուրո

Վենեսուելայի նախագահն հայտարարել է, որ երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից ներխուժման ամենամեծ սպառնալիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, որից հատվածներ է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

«Վենեսուելան բախվում է մեր մայրցամաքի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքին վերջին 100 տարվա ընթացքում։ Ութ ռազմանավ՝ 1200 հրթիռներով, և մեկ միջուկային սուզանավ նշանակետի տակ են պահում մեր երկիրը», - մամուլի ասուլիսում ասել է Մադուրոն։ 

Նա ներխուժման սպառնալիքը որակել է որպես «չափազանց մեծ, չարդարացված և միանգամայն հանցավոր»։ 

Նիկոլաս Մադուրոն շեշտել է, որ «առավելագույն ռազմական ճնշման պայմաններում Վենեսուելայում հայտարարվել է պաշտպանության առավելագույն պատրաստվածության մակարդակ»։

Նախագահը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Վենեսուելայի վրա ճնշում գործադրելու և Լատինական Ամերիկայում իրավիճակն անկայունացնելու համար։ Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է, որ Ռուբիոն մտադիր է «սանձազերծել արյունահեղություն և արյունով պղծել (ԱՄՆ նախագահ) Թրամփի անունը, պատերազմ սկսել Վենեսուելայի, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի ժողովուրդների դեմ»։

Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահին խաղաղության և բարեկամության կոչով։ 

«Ես կոչ եմ անում խաղաղության, և ի դեմս Վենեսուելայի Թրամփը միշտ կգտնի բարեկամության ձեռք», - ասել է Մադուրոն։ 

Նա ընդգծել է, որ «ռեժիմների փոփոխության քաղաքականությունը ձախողվել է ամբողջ աշխարհում»:

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն կրկնապատկել էր Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար պարգևի չափը՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի: Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Վենեսուելայի նախագահն «օգտագործում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունները» ԱՄՆ թմրանյութեր արտահանելու համար:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում