Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցների առուվաճառքը հնարավոր կլինի իրականացնել առցանց

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում տրանսպորտային միջոցների սեփականության փոխանցման (առուվաճառքի) գործարքները հնարավոր կլինի իրականացնել առցանց՝ առանց հաշվառման-քննական ստորաբաժանում այցելելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳ նախարարությունը։

Նախաձեռնությունը իրականացվում է նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ՝ «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման շրջանակում։

Թվայնացման նպատակն է պարզեցնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի և գրանցման գործընթացները։

Քաղաքացիները հնարավորություն կունենան խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում, խուսափել ժամեր ձգվող հերթերից, նվազեցնել ֆինանսական ծախսերը, ամբողջությամբ բացառել թղթաբանությունը։

Առցանց գործարքի համար անհրաժեշտ է, որ գործընթացը սկսի վաճառողը, վաճառվող տրանսպորտային միջոցը ունենա հերթական կամ ցանկալի պետհամարանիշ, գնորդը ունենա վարորդական իրավունքի վկայական, և՛ գնորդը, և՛ վաճառողը անցնեն խիստ նույնականացում «ԵսԵմ» համակարգի միջոցով։

Գործարքը նախատեսված է միայն այնպիսի անհատների միջև, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական։ Տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում։ Վճարման պահին ինքնաշխատ կերպով հաշվարկվում և ներկայացվում են անհրաժեշտ հարկերն ու տուրքերը։

Սեպտեմբերի 1-ից ներդրվելու են նաև վարորդական իրավունքի վկայականի և հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Դրանք հասանելի կլինեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում՝ առանց լրացուցիչ դիմումների կամ վճարների։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ hartak.am ազգային հարթակում։

 

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում