Ռուսաստան

Եթե Պուտինը մինչև սեպտեմբերի 1-ը չհանդիպի Զելենսկու հետ, Ֆրանսիան կաջակցի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Եթե Պուտինը մինչև սեպտեմբերի 1-ը չհանդիպի Զելենսկու հետ, Ֆրանսիան կաջակցի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ը, չհամաձայնի հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, Ֆրանսիան բացեիբաց հանդես կգա Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների սահմանման օգտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնն այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կարծում եմ, որ դա հերթական անգամ կնշանակի, որ նախագահ Պուտինը մոլորեցրել է նախագահ Թրամփին։ Դա չի կարող անպատասխան մնալ», – Le Monde թերթը մեջբերել է Մակրոնի խոսքերը։ 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ առաջիկա հանգստյան օրերին նա բանակցություններ է ունենալու Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

«Եթե հաջորդ շաբաթ մենք համոզվենք, որ կրկին, ամիսներ շարունակ չկատարված խոստումներից հետո, Պուտին-Զելենսկի հանդիպումը տեղի չի ունեցել, մենք բացահայտորեն կաջակցենք պատժամիջոցների սահմանմանը Ռուսաստանի դեմ»,– հավելել է Մակրոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում