Ջրափրկարարները քաղաքացիներին և թիանավակը դուրս են բերել Սևանի ափ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 17։45-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու և ռետինե թիանավակը։