Իրավունք

Վարույթի շրջանակում իրականացվում են Աժդահակի խառնարանային լճից ապօրինի ջրառի մասին տեղեկատվության ուսումնասիրություններ

1 րոպեի ընթերցում

Վարույթի շրջանակում իրականացվում են Աժդահակի խառնարանային լճից ապօրինի ջրառի մասին տեղեկատվության ուսումնասիրություններ

Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ օգոստոսի 29-ին համացանցում հրապարակված տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ Դրա շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, վարույթի ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

«Շնորհակալություն՝ ցուցաբերած զգոնության, ահազանգի և հետևողականության համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և կանխման գործընթացում»,- ասվում է պարզաբանման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում