Օվերչուկի այցի շրջանակներում Երևանում քննարկվել են ԵԱՏՄ և ԵՄ տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության հարցերը

2 րոպեի ընթերցում

Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումների արդյունքում պարզվել են Եվրասիական և Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության որոշ նրբություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

Զախարովայի խոսքով՝ հանդիպումները տեղի են ունեցել պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ և ԵԱՏՄ ձևաչափով տնտեսական համագործակցության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ որոշ տեսակի ապրանքների, հատկապես սննդամթերքի մատակարարման հետ կապված հարցեր:  

Կողմերը պայմանավորվել են շարունակել քայլերը երկկողմ հարթակներում և ԵԱՏՄ-ի շրջանակներում: 

«Հայաստանը հետաքրքրված է Եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների ներդաշնակ գործունեությամբ, իսկ հայ արտադրողները գնահատում են ԵԱՏՄ անդամակցությունից ստացած գործնական արդյունքները, այդ թվում՝ ապրանքների առանց խոչընդոտ արտահանումը դեպի անդամ պետություններ»,-ընդգծել է Զախարովան՝ հիշեցնելով, որ վերջին տասը տարում Հայաստանի առևտրի շրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է մոտ 10 անգամ: 

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան էր ժամանել օգոստոսի 20-ին։ Այցի շրջանակներում Օվերչուկը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը