ՌԴ ԱԳՆ-ն «կոշտ և ցավոտ» պատասխան է խոստացել Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսման համար
1 րոպեի ընթերցում

Հունգարիայի կողմից ռուսաստանցի տասը դիվանագետների արտաքսման վերաբերյալ որոշման պատասխանը «կոշտ և ցավոտ կլինի»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱԳ նախարարության ներկայացուցիչը Հունգարիայի գործողությունները որակել է որպես «ռուսաֆոբ լոբբի Բուդապեշտում»։
Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է երկրից ռուսաստանցի տասը դիվանագետների արտաքսման մասին։ Նրա խոսքով՝ տվյալ անձինք Հունգարիայում զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որն ըստ Վիեննայի կոնվենցիայի անհամատեղելի է դիվանագետի կարգավիճակի հետ։
Օրբանը նշել է, որ նշված որոշումը պաշտպանում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը և չի ենթադրում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։