Եվրոպա

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

Նորվեգիայի իշխանությունների կողմից ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության պահանջով ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» գիտահետազոտական ​​նավի կալանման մասին որոշմանը կհետևի համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համապատասխան արձագանքը հետևելու է», - ասել է պաշտոնյան «Իզվեստիա»-ին։

Սեպտեմբերի 2-ին Շպիցբերգենի նահանգապետը Նորդ Տրոմսի շրջանային դատարանի կարգադրությամբ կալանել է Բարենցբուրգում կառանված ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» նավը։

Օգոստոսի 31-ին շրջանային դատարանը որոշում էր ընդունել նավը կալանել ըստ «Նաֆտոգազ»-ի հայցի, որը ներկայացվել էր 2014 թ. ղրիմյան ակտիվների կորստից հետո «միջոցները վերադարձնելու համար ընկերության պայքարի» շրջանակներում։ Նավին կարգադրվել է մնալ Բարենցբուրգում մինչև նահանգապետի կամ Նորդ Տրոմսի շրջանային դատարանի կողմից այլ վճիռի կայացումը։

«Պրոֆեսոր Մոլչանով»-ի նավահանգստային գրանցումն Արխանգելսկն է։ 2025 թ. հունիսից ի վեր նավը կանոնավոր բեռնաուղևորափոխադրումներ է իրականացնում Մուրմանսկից Բարենցբուրգ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում