Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մտահոգություններն իրականությանը չեն համապատասխանում. Զախարովա

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մամուլում տարածվող մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը։  

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նաև ընդգծել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է հատուկ Հայաստանի համար՝ հաշվի առնելով հանրապետության սեյսմոլոգիական և կլիմայական առանձնահատկությունները, և կայանի անվտանգությունը բազմիցս հաստատվել է ԱԷՄԳ-ի կողմից։ 

Ռուս դիվանագետը նշել է, որ ՌԴ միջուկային գիտնականները պարբերաբար փորձի փոխանակում են իրականացրել Հայաստանում ԱԷԿ-ի հիմնադրման պահից ի վեր։ 

«Այս պահին «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ աշխատում է դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև նոր սերնդի ռեակտորների հարցեր։ Մենք հասկանում ենք, որ գործընկերները ցանկանում են մանրակրկիտ մոտենալ այս հարցին, գնահատել բոլոր հնարավոր տարբերակները։ «Ռոսատոմ»-ի ղեկավարությունը պարբերաբար կապի մեջ է Հայաստանի կառավարության հետ։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր սցենարների, և մենք ունենք ամբողջ գիծը՝ մոդուլային ռեակտորներից մինչև նոր մեծ ժամանակակից կայան։ Ռուսաստանը՝ ի տարբերություն, օրինակ, Միացյալ Նահանգներում գովազդվողի, հույսը դնում է փորձված մշակումների վրա», - ասել է Զախարովան։ 

Անդրադառնալով սեպտեմբերի 25-28-ը ՌԴ-ում անցկացվելիք «Միջազգային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին՝ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետին պաշտոնական հրավեր է ուղարկվել։ «Կարող եմ ասել, որ ընթանում են լուրջ նախապատրաստական աշխատանքներ։ Հրավերները պետությունների առաջնորդներին ուղարկվել են նախապես, մի շարք երկրներից արդեն պատասխաններ ենք ստացել։ Մենք չենք բացառում Հայաստանի վարչապետի մասնակցությունը, սակայն վերջնական հաստատման համար անհրաժեշտ է դիմել պաշտոնական Երևանին», - նշել է նա։ 

Զախարովան հավելել է, որ Մոսկվան տեսնում է Երևանի հետաքրքրվածությունը «խաղաղ ատոմի» ոլորտում արդյունավետ երկկողմ համագործակցության շարունակման հարցում։ 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին  նախատեսվում է իր Ռուսաստան։

Հայերեն English Русский 中文

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին