Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1- 11-րդ դասարաններում․ նախարար

1 րոպեի ընթերցում

Հանրակրթության նոր չափորոշիչն  այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Չորրորդ և իններորդ դասարաններում գիտելիքի ստուգման գործընթացները կազմակերպվելու են նոր ձևով, ինչն արդեն երկու տարի Տավուշի մարզում փորձարկվել է. ունենք դրական փորձ և վստահ ենք, որ համատեղ աշխատանքով ուսումնական տարվա ավարտին  կունենանք լավ արդյունքներ»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը գործընկերներին մաղթել է հաջողություններ նոր ուսումնական տարում՝ ընդգծելով, որ առաջիկա դժվարությունները պետք է հաղթահարվեն արդյունավետ համագործակցության, պատասխանատվության և կառավարչական ճիշտ մոտեցումների միջոցով։

Հաջորդաբար տեղի է ունեցել նաև քննարկում Երևանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին