Մշակույթ

ՀՀ պատմության թանգարանում 6 ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ պատմության թանգարանում 6 ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում, Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 21-ից  վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ։ 

Նախարարը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հռչակվել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են իրականացվել, գրանցվել են տպավորիչ արդյունքներ։ 

Ժաննա Անդրեասյանը ներկաներին կոչ է արել առավել ակտիվ ներգրավել երեխաներին այս և մյուս մշակութային ծրագրերում՝ դրանք դիտարկելով որպես ուսուցման տրամաբանական շարունակություն։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում