Կրթություն

Այս տարի Գեղարքունիքի մարզից բուհ է ընդունվել 586 դիմորդ

2 րոպեի ընթերցում

Այս տարի Գեղարքունիքի մարզից բուհ է ընդունվել 586 դիմորդ

2025-2026 ուստարում Գեղարքունիքի մարզից բուհ է ընդունվել հանրակրթական դպրոցների 586 շրջանավարտ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  2025 թվականին մարզից Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում դիմում-հայտ է լրացրել 897 դիմորդ։ ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել նրանցից 877-ը։ Առանց բուհ և մասնագիտություն նշելու միասնական քննություններ է հայտագրել 20 դիմորդ։ 

Մրցույթի հիմնական փուլում ընդունվել է մասնագիտություն հայտագրած դիմորդներից 509-ը կամ 58 տոկոսը: Մրցույթի լրացուցիչ փուլում հայտագրվել է դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 94 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 77-ը։ 

Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում Գեղարքունիքի մարզից Հայաստանի Հանրապետության բուհեր է ընդունվել 586 դիմորդ կամ դիմորդների ընդհանուր 66,8 տոկոսը, որոնցից 82-ը կամ 14 տոկոսը՝ ընդհանուր մրցույթով։ Անվճար հիմունքներով ընդունվել է 75 դիմորդ։ 

Բուհ ընդունված 586 դիմորդներից 125-ը կուսանեն Երևանի պետական համալսարանում, 66-ը՝ Հայաստանի ագրարային, 65-ը՝ Հայաստանի տնտեսագիտական, 55-ը՝ Երևանի  պետական մանկավարժական, 71-ը՝ Բրյուսովի անվան պետական, 50-ը՝ Գավառի պետական, 39-ը՝ Մ․ Հերացու անվան պետական բժշկական, 39-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, 26-ը՝ Հայ-ռուսական համալսարաններում, 16-ը՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ 

Եվս 4 ուսանող կսովորի  Եվրոպական համալսարանում, 3-ական՝ Եվրասիական միջազգային, Մ․ Մաշտոցի անվան համալսարաններում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում