Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի 11-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներին

5 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի 11-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համակարգային նորարարության գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի մասնակիցները հաջողությամբ ավարտել են ուսուցիչների առաջնորդության ակադեմիան, որը 7-շաբաթյա վերապատրաստման ծրագիր է, ստացել են 30 կրեդիտի հավաստագրերը և արդեն տեղափոխվել են համայնքներ՝ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերի դպրոցներում ուսուցչական աշխատանք կատարելու նպատակով: Ծրագրի մասնակիցների թվում նաև առաջատար IT ընկերությունների աշխատակիցներ են, որոնք համատեղության կարգով դասավանդելու են դպրոցներում՝ խթանելով երեխաների հետաքրքրությունը բնագիտական և ՏՏ առարկաների նկատմամբ: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է ուսուցիչների ներգրավմանը, դասավանդման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և նոր մոտեցումների տարածմանը։

Ժաննա Անդրեասյանը ծրագրի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել  Հայաստանի տարբեր համայնքներում ուսուցչական աշխատանք ծավալելու պատրաստակամության համար։

«Ծրագրի շրջանակում դպրոցներում ներգրավվում են ոչ միայն ուսուցիչներ, այլև առաջնորդներ, որոնք իրենց օրինակով, նախաձեռնողականությամբ և աշխատանքի ոճով փոխում են միջավայրը, նպաստում նոր մշակույթի ձևավորմանը։ Շատ հաճախ ձեր ներկայությունը դառնում է այնպիսի փոփոխությունների մեկնարկ, որոնք շարունակվում են նաև ձեր հեռանալուց հետո: Վստահ եմ, որ առաջիկա տարին լինելու է բացահայտումների շրջան. ձեր եռանդն ու հանձնառությունը թույլ կտան հաղթահարել դժվարությունները։ Տարվա ավարտին ձեր աշխատանքի արդյունքը կտեսնեք երեխաների աչքերում, իսկ դա ամենաթանկ պարգևն է ուսուցչի համար»,-նշել է նախարարը՝ դիմելով հանդիպման մասնակիցներին։ 

Նա կարևորել է նաև ուսուցիչների առաջարկները և դիտարկումները պետական կրթական քաղաքականության կատարելագործման գործում։ Այս համատեքստում նախարարը կոչ է արել ծրագրի մասնակիցներին ակտիվորեն օգտվել նաև պետության կողմից ընձեռված հնարավորություններից՝ մասնակցելով կամավոր ատեստավորմանը, որը հնարավորություն կտա բարձրացնելու վարձատրությունը՝ շարունակելով ուսուցչական հետագա աշխատանքը։

Անդրադառնալով հանրակրթության նոր չափորոշչին և բովանդակային փոփոխություններին՝ նախարարն առանձնացրել է ինքնավարության սկզբունքը․
«Մենք ցանկանում ենք, որ դպրոցները լինեն նախաձեռնող և ունենան կարողություններ՝ հարցերը քննարկելու, որոշումներ կայացնելու համար։ Կարևորում ենք մանկավարժական ինքնավարության զարգացումը, որպեսզի մեր ուսուցիչները հստակ իմանան իրենց իրավունքները և ունենան ազատություն՝ որոշելու դասագրքի ընտրությունը, կիրառվող մեթոդները, դասերի պլանավորումն ու մյուս բոլոր մանկավարժական հարցերը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև պատրաստակամություն՝ սովորելու միմյանցից, կիսվելու փորձով և միասին ձևավորելու առողջ ու համագործակցային միջավայր։ Վստահ եմ, որ առաջնորդությունն այն առանցքային հմտություններից է, որը պետք է ձևավորել ուսուցիչների և տնօրենների շրջանում՝ մանկավարժական ինքնավարության լիարժեք իրականացման համար»։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Մարգարիտա Խամոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար․ «Ուրախ եմ, որ մենք միևնույն նպատակն ենք հետապնդում՝ դպրոցներում ու համայնքներում ունենալ մարդիկ, որոնք առաջին քայլն են անում փոփոխության համար»,-ասել է նա։

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները պատմել են իրենց սպասելիքների, ծրագրերի և ՀՀ տարբեր մարզերում աշխատելու նպատակների մասին:

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին