Ժաննա Անդրեասյանը կրթամշակութային մի շարք հաստատություններում հետևել է նորոգման և վերակառուցման աշխատանքներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կրթամշակութային մի շարք հաստատություններում՝ ընթացող շինարարական և վերակառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:  Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Առաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության ընձեռած հնարավորությունները, տարածքային նպատակահարմարությունները, գույքային հագեցվածությունը, ճաշարանի և բացօթյա մարզումային տարածքի անհրաժեշտությունը: 

Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մարիամ Հակոբյանի խոսքով՝ արվեստանոցների նախագծման ու գույքի համալրման աշխատանքներն իրականացվել են անհրաժեշտ չափորոշիչների համաձայն:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի ուշուի հավաքականի անդամներին, որոնք նաև Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներ են և առաջիկայում Բրազիլիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն և հաղթական վերադարձ է մաղթել մարզիկներին:

Հաջորդաբար նախարարն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Պետության աջակցությամբ իրականացվել է լսարանների և մասնագիտական դասարանների ամբողջական վերանորոգում, արդիականացվել են օդափոխության և ջեռուցման համակարգերը, իրականացվել է պատուհանների և դռների փոխարինում, ինչպես նաև նոր գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում։  Վերանորոգվել են գրադարանը, հրատարակչության սենյակը և ձայնադարանը: 

Շրջայցի հաջորդ կանգառը Հովհաննես Թումանյանի թանգարանն էր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Նրա խոսքով` հիմնանորոգման ընթացքում պարզվել է՝ թանգարանի երկրորդ մասնաշենքի մի պատը հնարավոր չէր ամրակայել, ինչի հետևանքով նոր նախագծի անհրաժեշտություն է առաջացել: Առաջին մասնաշենքում ներկայում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Նշվել է նաև, որ Թումանյանի թանգարանը ներկայում գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը հաջորդաբար այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք։ Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ներքին հարդարման աշխատանքներին և ստեղծված ժամանակակից պայմաններին։ Թատրոնը ապահովված է նոր բեմով, լուսային ու ձայնային համակարգերով և տեխնիկական ժամանակակից հնարավորություններով։ Նախատեսվում է, որ առաջին հարկում գործելու է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում կտեղակայվի մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։ Ավարտվել է նաև հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգումը: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել դահլիճի կահավորումը: Նախասրահում նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված: Ըստ տնօրենի՝ թատրոնի բացումը նախատեսված է աշնան վերջին։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ թատրոնի շահագործումը սպասված իրադարձություն է, քանի որ այն լինելու է Հայաստանում վերջին տարիներին նորակառույց միակ թատրոնը: 

Կրթամշակութային հաստատություններ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների պատշաճ իրականացումն ու նախանշված ժամկետների պահպանումը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում