Կրթություն

Շիրակի մարզից բուհեր դիմած 1413 շրջանավարտից ընդունվել է 1040-ը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզից բուհեր դիմած 1413 շրջանավարտից ընդունվել է 1040-ը

Այս տարի Շիրակի մարզից 1413 շրջանավարտ դիմել է բուհեր, որոնցից 1040-ը կամ 75.1 տոկոսը ընդունվել է։ Ընդունվածներից 261-ը սովորելու է անվճար հիմունքներով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին օգոստոսի 27-ին Գյումրիում անցկացված խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ 

Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, վարչատնտեսական համակարգողներ, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ինչպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ։ 

Միջոցառումը մեկնարկել է «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված մի շարք դպրոցների տնօրենների և մանկավարժների պարգևատրմամբ։ ԿԳՄՍ նախարարության կողմից նրանց հանձնվել են շնորհակալագրեր՝ կրթական ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար։ 

Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախորդ տարվա հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել է նոր ուսումնական տարվա մի շարք առանցքային ուղղություններին։ 

Խոսվել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, դասագրքերի առկա վիճակի, ուսուցիչների կամավոր ատեստավորման և տարակարգի տրամադրման գործընթացների, նախագծային ուսուցման կազմակերպման, հաստատությունների ֆինանսավորման մոդելի և վերապատրաստումների մասին։ 

Մինչ խորհրդակցությունը մասնակիցներն այցելել են «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Շիրակի մարզի 17 դպրոցների աշակերտների լավագույն նախագծային աշխատանքները՝ տարբեր առարկաներից, որոնք կատարվել են նախորդ ուսումնական տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում