Միացյալ Նահանգներ

Ուիթքոֆը հայտարարել է Նյու Յորքում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը հայտարարել է Նյու Յորքում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին

Խաղաղապահ առաքելությունների հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ 

«Ես Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կհանդիպեմ այս շաբաթ, Նյու Յորքում։ Եվ սա շատ լուրջ ազդակ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուիթքոֆը։

Հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն ամենօրյա երկխոսություն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ ուկրաինական կարգավորման շուրջ։ «Մենք ամեն օր խոսում ենք Ռուսաստանի հետ»,-նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում