Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արարատի երիտասարդական կենտրոնի պայմաններին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Այցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան երիտասարդներ, անցկացվում են ինտելեկտուալ, ժամանցային խաղ-մրցույթներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ տարաբնույթ ծրագրեր։ Միջոցառումների ընթացքում երիտասարդները նաև իրազեկվում են երիտասարդական պետական քաղաքականության և ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ:  Երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար այցեր են կազմակերպվում մարզի  հանրակրթական դպրոցներ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղեկացնելու կենտրոնի գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին, ինչի արդյունքում մեծանում է երիտասարդների հետաքրքրվածությունը և հաճախելիությունը:

Նախարարը ներկա երիտասարդներից հետաքրքրվել է՝ երբվանից են հաճախում կենտրոն, ինչ դիտարկումներ ունեն, որքանով են արդարացվում նրանց սպասելիքները և այլն։ Նա շեշտել է, որ կառույցի  հետագա գործունեությունը լավարկելու տեսանկյունից երիտասարդների կարծիքը կարևոր է։ 

«Շատ ուրախ եմ, որ երիտասարդները հետաքրքրված են կենտրոնի գործունեությամբ և ակտիվորեն հաճախում են՝ մասնակցելով իրենց հետաքրքրող ծրագրերին կամ պարզապես կազմակերպելով իրենց հետաքրքիր ժամանցը: Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կձևակերպեն իրենց ցանկությունները և կգնան դրանց իրագործման ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կոչ անելով ներկաներին իրենց ընկերներին ևս ներգրավել այցերին: 

Կենտրոն այցելող երիտասարդները պատմել են իրենց տպավորությունների, հետաքրքրությունների շրջանակների մասին և ընդգծել, որ արդեն հասցրել են կենտրոնի համար կանոններ սահմանել ու հետևել դրանց:

Նախարարն այցելել է նաև Արտաշատ, որտեղ ևս նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել: Համայնքի ղեկավարի՝ Կառլեն Մկրտչյանի հետ պաշտոնյաները շրջել են տարածքում, քննարկել առաջիկա անելիքները: Կարևորվել է ստեղծվող երիտասարդական կենտրոնի հասանելիության և շահառուների կարիքներին նպատակային արձագանքելու խնդիրը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը ՀՀ մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն, որոնցից 8-ն արդեն բացվել և գործում են, ևս 6-ը կբացվեն մինչև տարեվերջ։ 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում