Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, տարբեր մարզերում ու բնակավայրերում հրդեհները տարածվել են զգալի հատվածների վրա՝ ստեղծելով լուրջ սպառնալիք ինչպես բնական միջավայրին, այնպես էլ հարակից բնակավայրերին։ Հրդեհների դեպքեր են արձանագրվել Ապարան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մեղրի, Բերդ քաղաքներում, ինչպես նաև Սարալանջ, Գեղարդ, Ալափարս, Ֆանտան, Սանահին, Ագարակավան, Լճաշեն, Կարճաղբյուր, Այգեձոր, Կամխուտ, Արգել, Լճավան, Հաղթանակ գյուղերում, ինչպես նաև Կոտայք-Կապուտան, Չքնաղ-Թթուջուր ավտոճանապարհներին և Հարթաշեն-«Զանգեր» հատվածում։

«Չնայած դժվարին և երբեմն բարդ լանդշաֆտային պայմաններին՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է օպերատիվ և համակարգված գործողություններով մեկուսացնել և ամբողջությամբ մարել հրդեհի օջախները՝ կանխելով դրանց հետագա տարածումն ու հնարավոր աղետալի հետևանքները։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական անգամ հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգոն լինել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են դառնալ հրդեհի պատճառ»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում