Եվրոպա

Գերմանիան կմասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը. փոխկանցլեր

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կմասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը. փոխկանցլեր

Բեռլինը կմասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը եվրոպական գործընկերների հետ միասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը Կիև կատարած այցի ժամանակ:

«Կարևորն այն է, որ արդյունքում լինեն անվտանգության երաշխիքներ, որոնք կապահովեն, որ Ուկրաինան այլևս հարձակման չենթարկվի, և որ (ՌԴ նախագահ) Պուտինն այլևս չհամարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա», - ասել է Քլինգբայլը Կիև կատարած իր առաջին այցի ժամանակ:

Դրան հասնելու համար, ըստ փոխկանցլերի, ուկրաինական բանակը պետք է ուժեղանա, իսկ Ուկրաինայում զենքի արտադրությունն՝ ընդլայնվի:

Քլինգբայլը հայտարարել է, որ Գերմանիան «պատասխանատվություն կստանձնի» անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ բանակցային ցանկացած գործընթաց պետք է սկսվի հրադադարից: 

«Գնդակն այժմ նախագահ Պուտինի դաշտում է: Կարծում եմ՝ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու», - ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Վլադիմիր Պուտինն իր դիրքորոշումը չի փոխում և չի ներգրավվում իրական, լուրջ բանակցություններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում