Մերձավոր Արևելք

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Գազա քաղաքը գրավելու՝ Իսրայելի ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Գազա քաղաքը գրավելու՝ Իսրայելի ծրագրերը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը քննադատել է Իսրայելի կառավարությանը Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

«Գերմանիայի հեղինակությունը՝ որպես գլոբալ եվրոպական դերակատար, կախված է նրա քաղաքականության հետևողականությունից միջազգային իրավունքի պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի և քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանության հարցում»,- ասել է նախարարը Զագրեբ կատարած այցի ժամանակ՝ Խորվաթիայի դեսպանների համաժողովում: 

«Մեր կարծիքով, Իսրայելի կաբինետի որոշումը Գազա քաղաքը գրավելու և ցամաքային գործողություններն ակտիվացնելու վերաբերյալ, չի նպաստում այս նպատակներից որևէ մեկին», - ասել է նա:

Օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատված կատարած այցի ժամանակ նշել է, որ այցի նպատակը Գազան գրավելու վերաբերյալ բանակի ծրագրի հաստատումն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում