Մշակույթ

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Գյումրիից

3 րոպեի ընթերցում

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Գյումրիից

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը նոր ուսումնական տարին կմեկնարկի Հայաստանի մշակութային մայրաքաղաքից` Գյումրիից: Գյումրիի բոլոր ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու յուրատեսակ սիմֆոնիկ ճամփորդության դեպի դասական երաժշտության աշխարհ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 

«ՍիմֆոնիկA» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ և «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի հետ սկիզբ առած ռազմավարական համագործակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ինտերակտիվ դասեր կանցկացնեն գյումրեցի պատանիների համար: Կրթական ինտերակտիվ դասերը կամփոփվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեծ սիմֆոնիկ կազմով գալա համերգներով Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ ներկայացնելով դասական երաժշտության գլուխգործոցները։ 

Գյումրիում «Սիմֆոնիկ ԴասA» նախագծի կրթական բովանդակությունը մշակվում է «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Աշխարհացույց» կրթական նորարարական հարթակի կիրառմամբ։ Համագործակցության շնորհիվ գիտական մտքի, տեխնոլոգիական լուծումների և ուսուցման ժամանակակից մեթոդների համատեղմամբ հնարավոր կլինի կրթական բովանդակությունը դարձնել պատկերավոր, հետաքրքիր և հանրամատչելի։

«Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել աշակերտներին՝ հասկանալու և ունկնդրելու դասական երաժշտություն, խթանելու բարձրաճաշակ երաժշտական մտածողություն և շատերի դեպքում՝ շարունակելու երաժշտական կրթությունը: Ծրագրի իրականացումը կնպաստի դասական երաժշտության համերգների լսարանի մեծացմանն ու երիտասարդացմանը՝ նպաստելով գեղագիտական ճաշակի և մտածելակերպի զարգացմանը։ 2018 թվականից ի վեր նախագծի վիճակագրության համաձայն՝ աշակերտների ավելի քան 30%-ը դառնում է դասական երաժշտության հավատարիմ ունկնդիր։ 

Այս համագործակցությամբ Շիրակի մարզում սկիզբ կդրվի կրթամշակութային մի նոր շարժման, որը կտարածվի ՀՀ բոլոր մարզերով` ներգրավելով հազարավոր պատանիների: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում