Գերմանիայի փոխվարչապետը ժամանել է Կիև

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է DW լրատվական գործակալությունը։

Ժամանելուն պես պատասխանելով լրագրողների հարցին՝ Քլինգբայլը հայտարարել է, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել Գերմանիային։ 

«Պուտինը չպետք է պատրանքներ ունենա, որ Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային կարող է թուլանալ։ Ընդհակառակը։ Մենք մնում ենք Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցն աշխարհում և ամենամեծը Եվրոպայում։ Ուկրաինան կարող է շարունակել հույսը դնել Գերմանիայի վրա», - ասել է Քլինգբեյլը։ 

Նա նշել է, որ ուկրաինացիներից շատ ոչ ոք չի տենչում խաղաղության, սակայն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները «չեն կարող իրականացվել ուկրաինացի ժողովրդի հաշվին»։

«Հրադադարն անհրաժեշտ է։ Ուկրաինայում երկարատև խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են նաև հուսալի անվտանգության երաշխիքներ։ Մենք այս հարցում սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները միջազգային մակարդակով։ Գերմանիան կկատարի իր պարտավորությունները», - վստահեցրել է Քլինգբեյլը՝ նշելով, որ «Ռուսաստանը վերջապես պետք է լուրջ հետաքրքրություն ցուցաբերի արդար խաղաղության նկատմամբ»։ Գերմանիայի փոխվարչապետը հայտարարել է նաև, որ իրենք քննարկում են Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարները, սակայն այդ նպատակին հասնելու համար Կիևը պետք է հետևողականորեն անցնի բարեփոխումների ճանապարհով։

Գերմանիայի փոխվարչապետը Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հայերեն Русский

Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Գյումրիի համայնքապետարանը սկսել է քաղաքի տարածքով հոսող գետակների մաքրման աշխատանքները

Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ