Ադրբեջան

Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի արձանագրությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նրա ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում՝ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։ Երկու կողմերի պատվիրակությունների կազմում են եղել Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում