Լուկաշենկոն հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մինսկում կազմակերպելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է «թեկուզ վաղը» Մինսկում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների բանակցությունները, եթե նրանք որոշեն այնտեղ գնալ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԲելՏԱ պետական ​​ գործակալությունից։

«Ես Մինսկում Ուկրաինայի շուրջ բանակցություններ կազմակերպելու ցանկությամբ տարված չեմ, բայց եթե պետք է, ամեն բան կանենք», - ասել է Լուկաշենկոն օգոստոսի 22-ին Մինսկում Չինաստանի պետական ​​China Media Group մեդիաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Բելառուսի մայրաքաղաքը «իդեալական վայր» կլիներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունների համար։

«Եթե ռուսական և ուկրաինական կողմերը պայմանավորվեն և որոշեն այստեղ՝ Բելառուս գալ թեկուզ վաղը, ամեն ինչ կկազմակերպվի պատշաճ մակարդակով», - հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները որպես միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում։

Բելառուսի ղեկավարը ճիշտ չի համարել այն տեսակետը, թե Թրամփը, իբր, պարտվել է բանակցությունների արդյունքում։ 

«Այնտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չէին կարող լինել, քանի որ հանդիպել են ոչ թե հակամարտության կողմերը, այլ միայն կողմերից մեկը։ Իսկ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես միջնորդ՝ Ռուսաստանի դիրքորոշումն իմանալու համար։ Եվ այդ դերը նա հիանալի կատարեց», - ասել է Լուկաշենկոն։

«Ինչո՞ւ հանդիմանել Թրամփին կոնկրետ արդյունքների չհասնելու համար։ Կոնկրետ բաների մասին կարող էր խոսել Վլադիմիր Պուտինը, բայց նա անհրաժեշտ չհամարեց դա անել և գործեց դիվանագիտորեն։ Բայց Թրամփը զարմացրեց ինձ։ Նա իր դերը հիանալի խաղաց՝ հակառակ բոլոր սպասումներին», - նշել է Բելառուսի ղեկավարը։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները