Եվրոպա

Չեխիայի նախագահը հնարավոր է համարել չեխ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Չեխիայի նախագահը հնարավոր է համարել չեխ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում

Չեխիայի նախագահ Պետր Պավելը հնարավոր է համարում չեխ խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետր Պավելը հայտարարել է ČTK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Եթե Ուկրաինայում խաղաղապահ զորքեր տեղակայվեն, Չեխիան պետք է մասնակցի դրանց, քանի որ խաղաղության գործընթացի ակտիվ մասնակից է»,- նշել է նա։

Նախագահը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում համաձայնագրի շահերից ելնելով տարածքային զիջումներ, հավանաբար, տեղի կունենան, չնայած դրանք իրականում միջազգային իրավունքի խախտում են:

«Ես չեմ համարձակվում գնահատել, թե ինչպիսին պետք է լինի տարածքային համաձայնագիրը, դա իրականում բացառապես Ուկրաինայի և Ռուսաստանի գործն է։ Մենք, հավանաբար, չպետք է խորհուրդ տանք, թե ինչը պետք է պահպանեն և ինչը պետք է թողնեն։ Դա, անկասկած, մեր լիազորություններից և իրավասություններից դուրս է», - նշել է պետության ղեկավարը։

«Կա նաև գաղափար, որ շփման գծի երկայնքով կստեղծվի որոշակի ապառազմականացված գոտի։ Նման գոտին կենթարկվի ոչ միայն տեխնիկական, այլև ֆիզիկական վերահսկողության։ Հավանաբար, կլինի նաև միջազգային ուժերի որոշակի տեղակայում», - ասել է նախագահը։

Պետր Պավելը դրական է համարել ԱՄՆ-ի մասնակցությամբ և Եվրամիության ներգրավմամբ հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցային գործընթացի սկիզբը: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը հիմնարար նշանակություն կունենա:

«Այս պահին մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք բանակցությունների շարունակությունը», - նշել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում