Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ

3 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ Բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ և անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի և 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցել գործող Visa Infinite ԱկնՔարտը։  Քարտապանները ճանապարհորդելիս կարող են ակտիվացնել նաև անվճար  ռոումինգ ինտերնետ 3GB ծավալով։ 

Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է.  «Visa Infinite մետաղական ԱկնՔարտը թողարկելիս կրկին առաջնորդվել ենք Ֆասթ Բանկի հաճախորդների անհատականությունն ընդգծելու միտումով։ Պրեմիում դասի այս քարտերի վրա նույնպես պատկերված են Ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու մեր տեսլականը։   Ի լրումն բոլոր առավելությունների՝ Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս Visa Infinite քարտապաններին անվճար վարձակալել Բանկի փոքր չափի մեկ ավտոմատացված պահատուփ»։ 

Պրեմիում դասի այս ԱկնՔարտի համար ևս 24/7 ռեժիմով հասանելի է Visa concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը ոչ միայն ներառում է հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ 

Քարտապանների միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրությունը նույնպես ներառված է ԱկնՔարտի ծառայությունների մեջ։ 

Visa Infinite պրեմիում դասի մետաղական ԱկնՔարտը կարելի է պատվիրել չորս արժույթով ՝ դրամ, դոլար, եվրո կամ ռուբլի։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 150 հազար ՀՀ դրամ է, իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ 0.1-5%։ ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ Ֆասթ Բանկի 24/7 մասնաճյուղերից որևէ մեկում։ ԱկնՔարտը  հնարավոր է ստանալ անվճար առաքմամբ՝ նախընտրած հասցեով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից