Միացյալ Նահանգներ

Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս

1 րոպեի ընթերցում

Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է օգնել դուրս գալու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջացած փակուղուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Պարտադիր չէ լուծում գտնել յուրաքանչյուր հարցի շուրջ, երբեմն ղեկավարները, նստելով միմյանց դեմ դիմաց, կարող են հաղթահարել  այն փակուղին, որից նրանց թիմերը չեն կարողանում դուրս գալ», - ասել է Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 

Օգոստոսի 18-ին Թրամփը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու, ապա՝ նրան աջակցելու ժամանած՝ Եվրամիության երկրների ղեկավարների հետ: Թրամփի և Զելենսկու առանձնազրույցը տևել է մոտ մեկ ժամ, ինչից հետո տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հանդիպումը եվրոպացի քաղաքական գործիչների և Զելենսկու հետ։ 

Այդ բանակցություններից հետո Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները նշել են Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի խորհրդակցությունների շարունակմանն աջակցելու մասին, այդ թվում քննարկվել է դրանց մակարդակի բարձրացման հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում