ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում գերի է վերցրել «Իսլամական պետության» բարձրաստիճան անդամի

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան օգոստոսի 20-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գերի է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորման բարձրաստիճան անդամի։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ տղամարդը «Իսլամական պետություն» խմբավորման գերագույն առաջնորդն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Իրաքի քաղաքացի և «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատար Աբու Հաֆս ալ-Քուրայշին ձերբակալվել է լուսաբացից առաջ իրականացված գործողության ժամանակ, որի ընթացքում ուղղաթիռները վայրէջք են կատարել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ատմեհ քաղաքում։ Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ գործողության ընթացքում մեկ իրաքցի քաղաքացի էլ սպանվել է։

ԱՄՆ զինվորականները չեն արձագանքել Associated Press-ին մեկնաբանություն տալու խնդրանքին։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ գերեվարված տղամարդու հետ ֆրանսախոս կին է եղել, և անմիջես պարզ չէ՝ նրան տարել են ԱՄՆ ուժերը, թե սիրիական անվտանգության ուժերը, որոնք ավելի ուշ շրջափակել են տարածքը։

Երկու տարի առաջ «Իսլամական պետություն»-ը հայտարարել էր, որ Աբու Հաֆս ալ-Հաշեմի ալ-Քուրայշի անունով տղամարդը նշանակվել է կազմակերպության նոր առաջնորդի պաշտոնին՝ թուրքական իշխանությունների կողմից նրա նախորդի սպանությունից անմիջապես հետո։

Ալ-Քուրայշի անունը ԻՊ առաջնորդների իրական անունը չէ, այլ ծագում է Քուրայշից՝ այն ցեղի անունից, որին պատկանում էր Մուհամեդ մարգարեն: ԻՊ-ն պնդում է, որ իր առաջնորդները ծագում են այդ ցեղից, և «ալ-Քուրայշի» անունը նրանց ռազմական կեղծանվան մասն է կազմում:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան