Գավառում անցկացվեց հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն

4 րոպեի ընթերցում

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացվեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն, որը վարեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  խորհրդակցությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության  կրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: 

Մինչ խորհրդակցության մեկնարկը, մասնակիցները ծանոթացան  Գեղարքունիքի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին։

Հանդիպման ընթացքում  շնորհակալագրեր  հանձնվեցին  «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող 6 ուսուցիչների և մանկապարտեզի 1 դաստիարակի։  

Հանդես գալով բացման խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը շնորհավորեց ներկաներին օգոստոսյան խորհրդակցության հրավիրման առիթով, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հաջողություններ մաղթեց ներկաներին։ 

Այնուհետ ընդարձակ բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ 

Ըստ բանախոսի՝ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի 2026 թվականի սեպտեմբերից: 

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», ինչի արդյունքում  դպրոցներում կստեղծվի  բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։  

Ավելի քան 700 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ, որոնց  ակտիվ կիրառումը կնպաստի բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը: 

Նախարարի տեղակալը խոսեց նաև  ուսուցիչների կամավոր ատեստավորման, տարակարգի տրամադրման  գործընթացների, երկարօրյա ծառայության մասին, չորրորդ և իններորդ դասարաններում քննությունների նոր ձևաչափի ներդրման, առաջնահերթ ու կարևոր նշանակության այլ հարցերի մասին։ 

Խորհրդակցության ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանեց դպրոցների տնօրեններին հետաքրքրող հարցերին։  

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ:

Հայերեն

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ