Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր գնահատականն է հայտնել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջին զարգացումը։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը հավելում է, որ նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացմանը։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում ընդունել էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպայի ղեկավարներին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ 

Ավելի վաղ Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմագերիների և զոհված զինծառայողների աճյունների փոխանակման շուրջ։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին