Շատվան գյուղում ԿԽՄԿ միջոցներով նորակառույց բուժկետ է բացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղում տեղի է ունեցել նորակառույց բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն, ԿԽՄԿ քաղաքական և գործառնական խորհրդատու Ավետիք Փաշայանը, Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանը, մարզպետի աշխատակազմի  և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Շատվանի բուժակ-մանկաբարձական կետի նոր շենքը կառուցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ֆինանսավորմամբ՝ մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության արդյունքում։ Ներդրումների չափը կազմել է 38.7 միլիոն դրամ, որի շնորհիվ շուրջ 530 բնակիչ այժմ կստանա ժամանակակից, հարմարավետ և որակյալ բուժսպասարկում։

Շինարարությունը մեկնարկել էր 2024 թվականի օգոստոսին և ավարտվել նույն տարվա  դեկտեմբերին, իսկ 2025-ին իրականացվել է նաև կահավորում ու տեխնիկական վերազինում՝ 1,5 միլիոն դրամ արժեքով։ Նոր շենքը զբաղեցնում է 45 քմ տարածք, իսկ բակը՝ 195 քմ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է Շատվանի նոր ԲՄԿ շենքի բացման առիթով և ընդգծել ծրագրի կարևորությունը համայնքի բնակիչների առողջության պահպանման գործում։

Մարզպետը  շնորհակալություն է հայտնել նաև ԿԽՄԿ գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ «Մեր քաղաքականությունն է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն բոլորին՝ անկախ բնակավայրի սահմանամերձ կամ քաղաքային լինելուց, իսկ  քաղաքացիներն էլ  ստիպված չլինեն որակյալ բուժսպասարկում ստանալու համար հասնել քաղաքային բնակավայրեր»,-նշել է մարզպետը։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները